ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռիո է մեկնել հայկական օլիմպիական պատվիրակությունը

Ռիո է մեկնել հայկական օլիմպիական պատվիրակությունը
25.07.2016 | 18:38

Հուլիսի 25-ին` կեսգիշերին, հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները, Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով մեկնել են 31-րդ ամառային Օլիմպիական խաղեր: Ծանրորդների թիմը գլխավորում է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, աթլետները խաղերին կմասնակցեն Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ:

Ծանրորդների հետ Ռիո չի մեկնել Առաքել Միրզոյանը, նա թիմին կմիանա ավելի ուշ: Հայ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո դե Ժանեյրո կմեկնի այս գիշեր: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ